Աղջկա կոնքերի նման Երազուն, կիզուն ու հասուն` Վառվում է արևի ծնծղան Աշխարհի անհո՛ւն երազում: Դաշտերից նժույգներ են վազում, Վրնջում են կրքոտ ու վառ, – Աղջիկները չար խոսք են ասում – Ու խնդում Է արևը խելառ…