Ամբողջ գիշեր խոսեց անդադար

Ամբողջ գիշեր խոսեց անդադար
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 266
տ. ― էջ 468, ծ. ― էջ 601

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

* * *


Ամբողջ գիշերը խոսեց անդադար
Սոխակն հասմիկի թըփում բուրավետ,
Ու հենց արշալույս բացվեց ոսկեվառ,
Թըռավ առաջին պայծառ շողի հետ։

5 Ողբում են հակված ճյուղերը թափուր
Անցած գնացած ժամերն աննըման,
Մով ծաղիկներից թափվում են լուռ-լուռ
Գոհար ցողերը— արցունքն անջատման։