Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում...

«Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 210,
տ. ― էջ 475, ծ. ― էջ 609

* * *


Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում՝
Ծանր վեհությամբ իջած երկնքից,
Այստեղ սրբազան մի շունչ է բուրում,
Որ վեր է տանում մեզ այս աշխարհքից։

5 Մի շունչ, մի խորհուրդ, մեծ, հըրաշալի,
Խառնըված հայոց մեր խորունկ հոգուն,
Եվ որքան դարեր, դարեր են գալի,
Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն։

1904