Այսօրից ահա անում եմ ես ուխտ...

«Այսօրից ահա անում եմ ես ուխտ...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 368,
ծ. ― էջ 655



* * *


Այսօրից ահա անում եմ ես ուխտ,
Որ այսուհետև չըխաղամ էլ թուղթ։

Բայց բանը շուտով այնպես պատահեց,
Որ բանաստեղծը խոսքը չըպահեց։

5 Էլ ինչ թաքցնեմ, եղո՜ւկ իմ հոգուն,
Երկու անգամ էլ տարվել եմ թաքուն,
Բայց թե չըթողնեմ այժմ թղթախաղ,
Ուրեմն էլ չըկա ինձ նման սարսաղ։

1898