***

Այս կյանքը ասես
Անհեթեթ խաղ է,
Մի պահմտոցի
Ժամանակի հետ,
Ուր մենք բոլորս
Ինչքան էլ շահենք,
Օրերից մի օր
Ինքնանվեր հաշվով
Տանուլ ենք տալիս:
Ու հազարապարտված,
Մեզ իսկ մոռացած,
Անհետ հեռանում
Այս խաղատնից: