***

Այդ ե՞ս եմ թռչուն,
Թե՞ տարիներս,
Ինքս էլ չգիտեմ...
Ինչքա՞ն կթռչենք
Մենք այսպես թևխաղ,
Այդ ո՛չ ես գիտեմ,
Ո՛չ տարիներս...