Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի
Այս ո՞ւմ խանդավառ միտքն է գուշակել Ըմբռնել գաղտնիքը գեղեցկության, Ո՞ւմ արդյոք, երկի՛նք, վրձինն է դրոշմել Այս ըսքանչելի գծեր երկնարժան։ Այդ դու ես, հանճար… Բայց խորտակեցին Սիրո տառապանք նորան. և անձայն Աչքերը հառած յուր գործի վըրան՝ Հանգչում է արդեն բոցավառ հոգին…