Անբախտ ծաղիկ


Հոգիս իր մեջ ծաղիկ մ’ուներ,
Ծաղիկ մ’այնպես նուրբ, տրտմալի,
Որ համրորեն, լուո, կը հալի՝
Եթե չիջնեն ոսկի շիթեր...

Ո՛չ մեկ հոգի կրցավ անոր
Տալ այդ հեղուկն աստվածային.
Կույսեր եկան որ լոկ նային
Ու գինովնան այդ բույրեն նոր...

Միայն մե՛կ հատն այդ կույսերեն,
Որ լոկ թախիծ ուներ ու ցավ,
Սրտիս վրա երկար լացավ,
Միայն մե՛կ հատն այդ կույսերեն...

Ոսկի շիթերն իր աչքերուն
Ինչո՞ւ սակայն մոլորեցան
Ու չգտան հոգվույս ճամբան.
Ահ, չէ՜ր ծաղիկն այնքան հեռուն...

Հոգվույս ծաղիկն այդ տրտմալի
Մենության մեջ լուռ կը հալի...