Անկարելի Սեր
Անկարելի Սեր

(Սոնետ):

Օ, խեղճ հոգի՛ սա այսպե՛ս է…
Պոլ Վերլեն
Դուք երազվել ես ինձ իմ օրերում այն դեռ,
Երբ ընդջրյա մեղսոտ շուշանների նման՝
Իմ իրանյան հոգու պարտեզներում ամա
Դեռ նոր էին բացվում մութ կրքերի վարդեր:
Ինձ հարազատ էին և սիրելի արդեն
Ձեր երգերի հետ՝ ձեր մեղսահմա
Անտի(կ)ական սիրո գեղեցկությունն անմահ,
Որ գաղտնաբույր հրով ինձ կախարդեց:
Ով ֆավնակիրք Վերլեն եւ մանկամարդ Ռեմբո,
Ձեր երգերի նման՝ ձեր կրքերի տարբեր՝
Երկու անհաշտ բուրմունքն էլ իմ մեջ վառվեց:
Եվ— անհնար սիրո այդ կրկնաթույն տենդում—
Իբրև Ռեմբո— որքան եմ ես ինձ տրվել—
Եվ ընդունել ես ինձ՝ իբրև Վերլեն…

17-18-
առավոտ
Ես Չ. պ. մ.16