ԱՆԿԱՐԵԼԻ ՀԵՌՈՒՆ


Ինձ բնորդում էր
քո պարանոցը, երբ
ծաղիկ ու ցողուն էի նկարում։

Որտեղ են ապրում
միայնակ երազները.
չկա ավելի
անկարելի հեռու։

Ես, ավաղ, չեմ կարող
այլեւս քեզ մոտ լինել՝
անգամ եթե կողքիդ լինեմ,
որովհետեւ կորցրել եմ
քեզ մոտ գտնվելու զգացումս։

Մտերմանում եմ խոտի
հետ (մեծ է նաեւ
ծաղիկների տեսականին)
եւ փորձում եմ հասկանալ
նրանց շարժումները։