ՀԱՅԿԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ


Ո՛չ հայը հայրենիքը գովերգում է այսպես.
«Օտարությունը մեր ինչի՞ն է պետք»,
գովերգում է ոչ օտարությունում։

Իսկ հայը հայրենիքը գովերգում է այսպես.
«Օտարությունը մեր ինչի՞ն է պետք»,
գովերգում է օտարության մեջ։

Դարձի ափերին ամեն գույն զարմանալի կայուն է
եւ ոչ մի գույն բացարձակապես ինքն իր
                                        կրկնակը չէ։