Անհաղորդ՝ ժայռին ծվարած ծաղկի
Ծարավ տենչանքին,
Ձորն ի վար ձգվում ու հեռանում է
Գետակը փոքրիկ...
Ծաղիկը սակայն, թեւը երկարում
Ու խորն է ձգում արմատն ավելի,
Ականջը լարած
Կարծես շատ հեռվից, հեռվից ճաճանչող
Ինչ-որ ձայների:
Դե, ի՞նչ, ձորակով հեռացող ջրի
կարկաչն է նրան միշտ դալար պահում: