1.
Ամեն մի աղբյուր
Ունի ծարավն իր,
Եվ հագենում է
Ծարավն աղբույրի
Միայն այն պահին,
Երբ նրա ջրով
Մի վառվող, պապակ
Սիրտ է հովանում...
2.
Մաքուր է միշտ
Ու միշտ խաղաղ:
Չի պղտորվում
Անձրեւներից,
Սելավներից
Չի պղտորվում:
Նայում ես ու
Չես հասկանում.
Քարե ժայռի՞ց,
Թե՞ սրտից է
Այդպես բխում...