Շուրթերիդ վրա քնած արեւ կա Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Անձրեւը թել-թել)

Վարդան Հակոբյան

Սերը իմ տան ճանապարհն է
***

Անձրեւը թել-թել գործվում է հողին,
Եվ հողից ծիլ-ծիլ այդ ես եմ ելնում.
Ինչ-որ բառեր են սրտիս մեջ հինվում,
Անձրեւը թել-թել գործվում է հողին։
Պարտք եմ երկնքին, արեւի շողին,
Որ ջուրը դեռ իր հունով է գնում.
Անձրեւը թել-թել գործվում է հողին,
Եվ հողից ծիլ-ծիլ այդ ես եմ ելնում։