Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Փայլուն կաթիլը գարնան անձրևի Մի օր հարց տվավ յուր ընկերներին. «Ինչո՜ւ մենք այս հին, աղքատ խըրճիթի Լուսամուտն այսպես բախում ենք ուժգին»։ Կաթիլներն իսկույն տվին պատասխան. —Այստեղ երկրագործ–մշակն է ապրում, Ուրախ ավետիք տալիս ենք նորան, Որ նորա արտը ծլում է, ծաղկում։