4. ԱՆՆՇՄԱՐ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ

Մեր ոտքերի տակ սարը կամաց-կամաց կապտում էր
եւ իրիկնամուտի աննշմար ընթացքի մեջ ձուլվում
երկնքին։ Բոլորը գնացին՝
        մեկ-մեկ, աննկատ, եւ ինձ մոտ մնաց
միայն իմ ձին. եկել-մոտեցել էր ինձ ու դունչը
դրել էր ուսիս, փորձում էր հասկանալ վրա հասած
տխրությունս ու անխուսափելի գիշերը։
Եվ ես հանկարծ նկատեցի, որ մենակ չեմ։
-Իմ ձի՛...