ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ


Գիշերվա խորքում մի դուռ շրխկաց,
որին հետեւեցին
հեռացող քայլերը։ Իսկ աստղերի լույսը անվրեպ չէր։
Ես էի, որտե՞ղ էի գնում՝
այդպես էլ չիմացա։

Չեմ էլ հասնում, որ իմանամ՝ ուր էի գնում։