ԱՆՈՒՆ

Անունը առվի նման հոսուն է,
Անունը առվի նման խոսուն է,
Բայց մի շփոթեք
Անունն առվի հետ,
Ինչքան էլ առուն փշրվի ճամփին,
Հավաքում իրեն, նորից հոսում է...