***

Որին երկինք եմ նվիրել մի օր՝
                 աստղերով ծաղկած,
Որին բերկրանքը
Ու լույսը սրտիս,
Որին՝ ես կանգնել, տվել եմ ճամփա,
Որին՝ գույները պայծառ հավատիս,
Որին էլ՝ ոչինչ...
Բայց եղավ, այսօր՝ ես ինքս չեղա.
Ում բարություն եմ արել ողջ կյանքում,
                  Նա ինձ չի ներում,
Ինձ ներում է նա՝ ում ցավ եմ տվել,
Ինձ նա է ներում, ում ես չեմ ներել...