***

Անուշ-անուշ տխրությունդ
Խառնեցիր իմ երազներին.
Վարարեցի
Ու ափերից ելա հանկարծ:
Մեղք են ափիս ծաղիկները,
Զուր եմ ինքս ինձ հեղեղում,
Ո՞նց մոռանալ՝
Լեռան վայրի առվի նման
Շուրթով էի հունս բացում...