Որին հասնում եմ՝ էլ նա իմը չէ,
Ապրած օրինն է,
Իմ հուշերինն է:
Որին տենչում եմ՝ ինչքան էլ բարձր,
Անհասանելի,
Հասնելուց հետո... նորից դյուրին է.
Եվ իմը դարձյալ իմ երազինն է:
Ու միշտ ձգտում եմ,
Ես ձգտումն եմ իմ:
Եվ, ո՞նց չէ, գիտեմ.
Տարվելը լավ է,
Դու ասա՝ նորից ետ բերող լինի,
Ետ բերող լինի, որ... նորից տարվես...