* * *


Անվանեցեք ինձ հիմար,
Կոչեցեք հիվանդ.
Զեռներր Ձեր պիտի հար
Երգեմ մոլեռանդ։
 
Ձեր մատներր, ա՜խ, այնքան
Մեղմ են ու շոյող.—
Չունի մաքուր լուսնկան
Այդքան նուրբ մի շող։

Եվ հրեշտակն այն, որ մեզ
Մահն է ավետում,—
Չունի թևեր, որ այնպես
Լինեին տրտում։

Ձեր մատները արծաթե
Նուրբ են առավել
Քան այն երգը, որ գիտե
Ընդմիշտ օրորել…

Անվանեցեք ինձ հիմար,
Կոչեցեք հիվանդ.
Ձեռները Ձեր պիտի հար
Երգեմ մոլեռանդ…