Անտառի մեջ
Անտառի մեջ
Ո՛վ դու վաստակած օտար անցավոր.
Ե՛կ, հանգստացի՛ր. այստեղ կեցություն
Կարող ես գտնել. քեզ հովանավոր
Կլինեն ծառեր, և մի զվարթուն
5
Ոգի կստանաս։ Արբի՛ր, ներշնչի՛ր
Բարեքսառն զեփյուռ և օդ քաղցրության։
Թե հիվանդ ես դու, ինձ հավատացի՛ր,
Քո զգայարանքը և քո գոյություն
Ե՛վ կնորոգվեն, և՛ կառողջանան։
10
Եվ մի բարի քուն այնքան անդորրիկ
Կփակեն աչերդ, մինչ վարդանման
Այգը կըշողա և նորածաղիկ
Կավետե քեզ օր։ Այստեղ, սիրելի,
Թռչում են ժամե՛րն աննկատելի։
1864 թվին
Ամարանոցում
Ամարանոցում