Եվ դու այդպես


ԵՎ ԴՈԻ ԱՅԴՊԵՍ
I


Ո՞վ իմ մտերիմ ընկեր մանկության,
Դու մտածում ես հնձ դավաճանե։
Եվ իմ սերտ սիրո ոգեխառնության
Այլևս չկամիս համազգացը լինել։
5 Եվ ահա շրթունքդ «ներիր» շշնջեր,
Եվ ես աշխարհում մնա՛յի մենակ,
Եվ իմ կուրծքիս մեջ սիրտրս նվաղեր.
Եմ ծաղկա՛ծ այգի, դարձար փլատակ։
Կանա՛յք, ձեր սիրտը ես լավ զննեցի
10 Եվ այսուհետև հազիվ թե խարվեմ.
Եվ թե մանկությունս հավիտյան ծածկվի,
Ձեր նենգ արվեստը աշխարհին կպատմեմ։

II


Ի դեպ է այստեղ, երիտասարդներ,
Որ դեռ նվիրված չեք կնոջ սրտին,
15 Որ, դեռ ցնորված, չեք ճանաչել սեր,
Լսել խորհուրդըս։ Թե այդ խրատին
Ականջ դնեիք, դուք կարող էիք
Լինել բախտավոր և սիրո աշխարհ
Ոտք կոխել հաստատ։ Ո՛վ դուք պատանիք,
20 Խեղդեցե՛ք կիրքը ծեր իշխանաբար,
Թեև բորբոքվեր սիրո կրակով
Ձեր բոլոր կյանքը: Արձակ նայեցեք
Սիրած ընկերիդ աչքերին, տեսե՛ք,
Չվառվին նոքա մեղմ աղաչանքով,
25 Եվ հավատացե՛ք. ախտեր կսկսեն
Ես գալ նոցա մեջ, և ձեզ կսիրե՜ն։

1864