Աշնանային պատկեր
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 100։

Աշնանային պատկեր


Չափչփում է խոնավ ու թաց փողոցները
Խելառ քամին,
Իսկ ծառերը նրա շնչից զգաստացած,
Լուռ,
Ամոթխած հարսի նման
Չկամորեն մերկանում են։

Արևը լուռ հեռանում է կիզակետից՝
Ստվերները երկարում են։
Կանգնել մայթին՝
Սրթսրթում են ծառերը մերկ,
Ու ծածկվում են աղջամուղջի շղարշի տակ
Շենք ու փողոց,
Այգի ու մայթ...

02.01.85, Ստեփանակերտ