«Աշնան ամպին ու զամպին...»
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 32
տ. ― էջ 335, ծ. ― էջ 521

* * *


Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նըստած իր ճըմբին,
Լոռու հանդում` մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին։

Փետրվար

1918