Աշնան անձրեւի թելերով բարակ

Ծաղիկներ էր պապս բերում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Աշնան անձրեւի թելերով բարակ)

Վարդան Հակոբյան

Մայրամուտներին, երբ դու հոգնում ես
***

Աշնան անձրեւի թելերով բարակ
Օրը անմոռաց երգեր է ասում,
Երգի բառերը կարոտ են հյուսում՝
Աշնան անձրեւի թելերով բարակ։
Երգը սրտի մեջ ապրում է այնքան,
Որքան երգի մեջ սիրտը՝ տաք, խոսուն.
Աշնան անձրեւի թելերով բարակ
Օրը անմոռաց երգեր է ասում։