Մայրամուտներին, երբ դու հոգնում ես

***

Մայրամուտներին, երբ դու հոգնում ես,
Մորս հայացքին քո լույսը պահ տուր.
Մորս հայացքը՝ քո դեմ բացված դուռ,
Մայրամուտներին, երբ դու հոգնում ես։
Արեւ, մայրս քեզ միշտ էլ օգնում է՝
Արտերից մութը ավլում է անդուլ.
Մայրամուտներին, երբ դու հոգնում ես,
Մորս հայացքին քո լույսը պահ տուր։