ԱՇՈՒՆ-1


Գունաթափված տերեւները չեն դիմանում
Անակնկալ անձրեւների տաք համբույրին
ՈՒ թափվում են...
ՈՒ բացվում է հրակարմիր ու ճաքճքված
Նռան դեմքը՝ դեմքը աշնան։
Եվ ժպտում է ողջ աշունը՝
Դարի ամեն բանաստեղծից քննադատված,
Չընդունված կամ ուշ հասկացված
Կապույտ երգի իմաստնությամբ...