***

Կանչում է անվերջ
Ժայռի պռունկին կանգնած եղեւնին
ՈՒ թափահարում ձեռքերը կանաչ,
Որ բարակ առուն փոխի իր ճամփան,
Առջեւում վիհ կա, անդունդ կա մի խոր...
Բայց խենթ առվակը չգիտես ինչու
                        չի լսում նրան.
Գալիս է ուժով
Փշրվում կապույտ քարերի վրա։