Առեղծված Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Աշուն-1992)

Վարդան Հակոբյան

Չգիտեմ՝ ով եմ ես
ԱՇՈՒՆ - 1992


Լեռները ցուլեր են՝
                ձիգ-ձգված,
Արեւը՝
                պոզերին
                ցուլերի,
Քրքրված,
                կարմրածուփ
                մի պաստառ...
- Ի՜նչ արյունոտ է աշունդ, Արցա՛խ։