ՉԳԻՏԵՄ՝ ՈՎ ԵՄ ԵՍ


Գալիս եմ, ասում եմ, դիմավորեցեք...
Եվ չկա ձեն ու ձուն, եւ մենակ եմ ես։
Եվ ես չեմ գնում, եւ ես չեմ մնում,
Եվ ես ես չեմ էլի, եւ չգիտեմ՝ ո՞վ եմ ես։

Գնում եմ, ասում եմ, ճանապարհեցեք...
Եվ չկա ձեն ու ձուն, եւ մենակ եմ ես։
Եվ չեմ էլ մնում, եւ չեմ էլ գնում,
Եվ ես ես եմ էլի, եւ չգիտեմ՝ ով եմ ես։