<ԱՇՈՒՐԱ>

Մի քանի ժամանակ անցնելուց հետո[1] Ստեփանին թողեցին ազատ շրջելու[2], ուղարկում էին շալակով փայտ բերելու և այլն։

Մի քանի ժամանակից հետո Ստեփանին[3] ազատ թողնում են աշխատելու, շրջելու։

Եվ ահա սիրահարները ժամադիր են եղել մի տեղ— անտառում, այնտեղ են խոսում, բացվում, խոստանում միշտ այնտեղ գալ։

Բայց մյուս անգամ գալիս է[4] Աշուրան և նա այլևս չկա, նա լալով ման է գալիս, որոնում անտառում, կարծում է հանաք է արել, թաք կացել, բայց նա չկար։

Շուտով լուր է տարածվում, թե փախել է գերին, բայց Աշուրան կրկին գալիս էր այն ծառերի տակ որոնում, կանչում X-ին։


Նրանք հայեր են, և այդ միացնում է նրանց։

Զանին— Իմ մոր, հոր, եղբորս, մեր տան, ընկերներիս, հայրենիքիս կարոտը քեզանից եմ ուզում… Իմ սիրտը սրանց չի սիրիլ, սրանք ինչ են հարցնո՞ւմ սիրտը…

Լռեց Զանին. լուռ էր Ա<շուրա>ն և այդ լռության մեջ տխրությունը ճմլում, քամում էր նրանց սրտերը։

— Դու էլ ինձ նման— ո՞վ գիտի, ո՞ւմ ես թողել…


(Պատմում է իրանց գյուղի դիրքը, գերի ընկնելու պատմությունը)։

  1. [ազատ թողեցին]
  2. [և շուտով հավատացին նրան իրանց ոչխարները]
  3. [իրան]
  4. [ֆու]