<Ի սկզբանե էր բանն–ի>
<Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԲԱՆՆ-Ի>

Ի սկզբանե էր բանն-ի բացատրությունը. Գանձակեցի Մելիք Մնացականը մի մարմնի տաքություն չափելու ջերմաչափ է ունենում, ամառվան (Գանձակի) շոգին[1] սաստիկ շոգում է։ Ծառային ղրկում է, թե տես քանի աստիճան է։ Ծառան գնում է— գալիս, թե՝ զրոյից էլ չորս աստիճան ցած է․

— Բա՛, ես էլ ասում եմ ընչի եմ մրսում— գնա մի քուրքս բեր, էս ինչ ցուրտ ա էլել։



  1. [նստած]