Աչքերիս մեջ բուսել են ծաղիկներ

Անհուն գիշերվա ժայռակոփն ի վեր Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Աչքերիս մեջ բուսել են ծաղիկներ)

Վարդան Հակոբյան

Ծաղիկներ էր պապս բերում
***

Աչքերիս մեջ բուսել են ծաղիկներ,
Աչքերիս մեջ մի առու է երգում.
Ես քեզ շոյելիս, իմ արյան եռքում,
Ափերիս մեջ բուսել են ծաղիկներ։
Դու՝ արեւաչյա, արեւի երգն ես,
Սակայն հողից ես իմ մեջ ալիքվում.
Ափերիս մեջ բուսել են ծաղիկներ,
Ափերիս մեջ մի առու է երգում։