Անհուն գիշերվա ժայռակոփն ի վեր

Երեւի լեռան թոռ կամ ծոռ եմ ես Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Անհուն գիշերվա ժայռակոփն ի վեր)

Վարդան Հակոբյան

Աչքերիս մեջ բուսել են ծաղիկներ
***

Անհուն գիշերվա ժայռակողն ի վեր
Արշալույսվում է մի անուշ ծաղիկ.
Երկինքը՝ փակվում աստղիկ առ աստղիկ -
Անհուն գիշերվա ժայռակողն ի վեր։
Խռովքս նորից դարձրել անվավեր,
Ժպտում եմ... ճոճքում կապված աշխարհին.
Անհուն գիշերվա ժայռակողն ի վեր
Արշալույսվում է մի անուշ ծաղիկ։