Ես քեզ ասելու խոսքեր չեմ գտնում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Աչքերս տալիս եմ)

Վարդան Հակոբյան

Հարսնախոսություն
***

Աչքերս տալիս եմ հեռվին,
հույսերը թեւեր են առնում,
հոգսերը բեռներ են առնում,
հարցերը դարեր են առնում,
աչքերս տալիս եմ հեռվին։
Օրերում փնտրում եմ մի օր, -
հունդառատ՝ ցողունին հասկի,
ադամանդ՝ գալիքի բազկին,
իրական ձկնիկը ոսկի՝
օրերում փնտրում եմ մի օր։

Հասնում եմ դռներին հուսո,
բանալին ինձ մոտ է, վերցրեք,
վայրկյանը բերրի է՝ վերցրեք,
իմ մասին երամի՛ց հարցրեք.
կանգնած եմ դռներին հուսո։