ԱՊՍՊԱՐԱՆՔ


Պայմանական է աշխարհը,
լույսը՝ կշռելի,
աչքերը՝ ապսպարանքի
տեղ չհասած շարունակություն։

Եթե երկնքում ծաղիկներ բուսնեն՝
Մեծ սարից մի քիչ վեր,
նշանակում է՝ աստղերի վերադարձը
սպասելի է առաջիկա յոթ օրում։

Տեխնիկական հզոր առաջընթաց.
մեքենան՝ որքան էլ ինտելեկտուալ
մտքի արգասիք,
փոխարինել է
ավանակներին։

Եվ ոչ մի ընթացք կանգառ չի ունենում,
իսկ հրթիռներն ընդամենը փորձում են
հասնել կրիայի արագությանը։