Ապրե՛լ կարոտը Եվ վերադարձի սիրով բողբոջել, Ինչպես օրերը՝ արեւի ակում։ Լույսի պես մնալ Եվ մութ գիշերին ինչ-որ մի սրտում Լուռ ձեռագրվել սուրբ երգի նման։ Ցավ ու տխրություն Կրակ դարձնել, Կրակից բուսնել, որպես... Ջերմություն։