Առավոտ (1892)
ԱՌԱՎՈՏ
Նվեր մեր նոր երիտասարդությանը
Սրտամաշ տաղտուկ ծանըր գիշերի...
Ահռելի սարսափ գիշատիչների...
Թառանչում էի և լալահառաչ
Միմիայն արևի լույս էի խնդրում,
5
Երբ որ շողացին մի քանի ճաճանչ
Մութ հորիզոնի մռայլ ամպերում։
Առավոտն ահա՝ բացագանչեցի,
Եվ թնդաց հոգիս. թեթև շնչեցի...
Ցանկալի կյանքի նշան ակներև.—
10
Պատառվեց ահա թանձր խավարը,
Օրը բացվում է և գլխիս վերև
Շառագունել է երկնակամարը...
1892