Առուն մանրեց շրշյուններդ

***

Առուն մանրեց շրշյուններդ
Ու բաժանեց մայրամուտին.
Տվեց ծաղկին, թփին, խոտին,
Առուն մանրեց շրշյուններդ։
Լեզու առան մեր հանդերը
Ու մերվեցին իմ կարոտին.
Առուն մանրեց շրշյուններդ
Ու բաժանեց մայրամուտին։