Երեւի լեռան թոռ կամ ծոռ եմ ես

***

Երեւի լեռան թոռ կամ ծոռ եմ ես,
Իմ մեջ անմեռ է ոգին վեհության.
Ես՝ խտացումը բարձրի, բարության,
Երեւի լեռան թոռ կամ ծոռ եմ ես։
Քիրսը՝ իմ հասցեն, անունս ասես
Տանդռան զանգի կոճակ է վրան.
Երեւի լեռան թոռ կամ ծոռ եմ ես,
Իմ մեջ անմեռ է ոգին վեհության։