ԱՌՎԻ ԱՆՈՒՆԻՑ


Իմ ալիքները գնում են քանի՝
                Հյուսված իրար մեջ,
Անզոր է քամին...
Սակայն այնպես են տրվում գիժ քամուն,
Երբ ինչ որ մի տեղ կանգնում եմ հանկարծ,
Մի քիչ լճակվում...
Հոսող ջրերին քամին ինչ անի,
Կանգնած ջրերն են քամուց փոթորկում...