ՀՈՎՏԻ ԱՆՈՒՆԻՑ


Շեղել են նրան անձրեւներն, ավաղ,
Ինքը չի շեղվել...
               Բայց միեւնույն է,
Վերջին ծաղիկս մեռնում է խռով.
Էլ ի՞նչ գետ, ախր,
Երբ նրա ճամփան կարող է շեղել
Սարերից եկող ամեն մի հեղեղ: