Առ կույսն Ա***
Առ կույսն Ա***
Երեկվան օրը խնդառիթ,
Դու աստղիկ իմ գեղալիր,
Երգըչիցըս նվաստամիտ
Ոտանավոր խնդրեցիր:
5
Ահա նստեմ, ո՜վ Չքնաղիկ,
Ես քո համար փութապես
Դրել տողեր ոսկեղինիկ
Եվ առաքել, անշուշտ, քեզ:
Ինչ ժամանակ այս կստանաս,
10
Գիտեմ, որ դու մեծապես
Քաղցրաժպիտ կուրախանաս
Եվ իմ անունս կըհիշես։
Կուրախանաս անպատմելի
Եվ քո հոգու մեջ կասես.
15
«Ապրե՜ս ինձ համար, սիրելի»,—
Եվ հատուցումն կշնորհես: