Ռոմանս


Ըստ եղանակին՝

Ни ее-ли во сне

Я так часто видал
И в своей я руке

Ее руку держал[1]?


Դու, աստղիկ թանկագին,
       Վերջապես խաբեցիր
Եվ կյանք իմ վշտագին
       Չարաչար մաշեցիր։

5 Եվ այժմ քարացած՝
       Երեսիս չես նայում,
Բայց ես քեզ, դեռ վառված,
       Պաշտում եմ անպատում։

Դու արև իմ պայծառ,
       10 Մի՞թե չի մեղքացար,
Թողիր դու ինձ այսպես
       Ողբալի, խղճատես։

Չեմ կարող, ո՜վ հոգի,
       Մոռանալ քո անուն,
15 Որ սրտումս քաղցրալի
       Տպվել է միշտ զվարթուն։
       
       Թո՛ղ դատե քեզ աստված,
       Որ ինձ չի մեղքացար,
Որ հասակս, նոր ծաղկած,
       20 Մաշեցիր չարաչար։

Մաշվեմ ես խեղճիկ,
       Քեզ համար, հրեշտակիկ,
Դու իմս ես հավիտյան,
       Տանջի՛ր ինձ անվախճան։


  1. Երազիս մեջ արդյոք նրան չէ՞ր,
    Որ այնքան հաճախ տեսնամ էի,
    Եվ իմ ձեռքում ես
    Նրա ձեռքը պահում էի։