Առ սիրուհին իմ Ա***


Ասա՛, խնդրեմ, չքնաղ Ա***,
       Դու թագուհի գեղեցկության,
Ո՞ւմ համար դու այդ փղոսկրյա
       Բացել ես լանջդ երջանկության։

5 Ո՞ւմ ես ուզում քեզ մոտ գերել,
       Գլուխդ վառ-վառ զարդարելով.
Մազերդ շքեղ ես դու հյուսել՝
       Շարած, պատած ծաղիկներով։

Գիտեմ, որ դու ման ես գալի
       10 Պատշաճավոր քեզ փեսայի.
Թըշիկներըդ այդ վարդավառ
       Պատրաստել ես նորա համար։

Հազար անգամ երջանիկ է,
       Ով քո գեղիդ կարժանանա.
15 Նա՜ բոլորից բախտավոր է,
       Ով կըգրկի քեզ. Սևաչյա՜։

Հավեիժհարսանց գեղեցկություն
       Ստվեր է քո գեղեցկության,
Եվ Վեների չքնաղություն
       20 Քո առաջին չունի հարգանք։

Այդ մրահոն քո հոնքերը,
       Այդ սևորակ քո աչքերը
Սիրելի են, աստված վկա,
Քան Վրացուհուն Լերմոնտովյա։

25 Չէ՜, մի՛ պնդռիր դու ուրիշին,
       Քեզ սուրբ սերն ինձ է պարգևել.
Դու, Ա*** իմ, հրեշտակ անգին,
       Ինձ հարս քնքուշ պարտ ես լինել։

Բայց գիտե՞ս դու, մեր տարիքը,
       30 Ո՜հ, մեր ծաղկած, մատաղ կյանքը
Անց<ա>նում են երազորեն,
       Եվ չե՜ն դառնալ նոքա նորեն։

Ապա ուրեմն՝ ե՜կ, փութացի՛ր,
       Աղավնյակ իմ դու սիրալիր,
35 Քաղցրաժպիտ ձեռըս սեղմի՛ր
       Եվ սուրբ սիրո հույս խոստացի՛ր։