Մահուչափ հարված


Երգ ըստ եղանակին՝

Моего вы знали друга?
Он был бравый молодец,
В белых перьях, статный воин,
Первый Дании боец.

               (ШЕКСПИР)[1]

Ավա՜ղ բախտիս, ի՞նչ են ասում.
       Նազելիս իմ մեռել է։
Վա՜յ թշվառիս, ի՞նչ եմ լսում.
       Հոգուս հատորն նընջե՜լ է։

5 Այլ չի՛ զարթիլծ նա նընջել է,
       Ժպիտ, ծիծաղ քաղցրության
Երեսիցը վերացել է.
       Գո՜ւյն է պատել դեղնության։

Այլ նա չկա, որ ժպտալից
       10 Երեկ իմ հետ խոսում էր,
Որ գիրկս անկած, ուրախալից
       Բարբառում էր քաղցր բաներ։

Բայց ի՞նչ եղավ այն գանձն անգին,
       Այն փափկալի մարմինը.
       15 Ո՞ւր տեղ դըրին, ո՞ւր պահեցին,
       Շուշանագեղ ձեռները:

Ո՜հ, տեսե՜ք, ցա՜վ անմերժելի,
       Դագաղի մեջ նընջած է.
Ո՜չ ձայն հանե և ո՜չ խոսք մի,
       20 Համեստ, մընջիկ, անշարժ Է։

Ո՜վ իմ աստղիկ, դու լուսավոր,
       Այդպես շուտո՞վ ծածկվեցիր.
Ո՞վ էր կարծում, որ դու այսօր
       Կըմտնես հող անհարիր։

25 Մընա՜ս բարով, գնա՛ առ Տեր,
       Քույրիկ, իմ քույր անմոռաց,
Վերջին համբույր ողբանվեր
       Տամ երեսիդ թարշամած։

Այսուհետև թո՜ղ մտանի
       30 Արև իմ մայր գլխովին,
Եվ պակասեն անխնայելի
       Կյանքիս օրեր վշտագին։

Այսուհետև ես չե՜մ ուզում
       Մընալ աշխարհի վերա.
35 Այսուհետև ինձ քս կողքում
       Նընջել լա՜վ է անըզգա։

Ե՛կ, Մա՜հ դու գող, իմ մահճիս մոտ,
       Ի՜նչ ես փախչում ինձանից.
Ե՜կ և սփռի՜ր քո ժանտահոտ
       40 Իմ վերա ցավ սըգալից։

Եթե, Անգութ, չըմեղքացար
       Այն նորաբույս հասակին,
Եթ[2] խլեցիր անգըթաբար,
       Ի՜նչ ես խնայում իմ կյանքին։

185...

  1. Դուք ճանաչո՞ւմ էիք ընկերոջն իմ։
    Նա կտրիճ երիտասարդ էր,
    Սպիտակ փետուրներով, պարթև ռազմիկ էր,
    Առաջին մարտիկը Դանիայում։
    Շեքսպիր
  2. Այսինքն՝ եթե (ծանոթ. հեղինակին):