Ասացին, թե Շախաթա՛յի, դու տեղյակ ե՛ս աշխարհից

Ասացին, թե Շախաթա՛յի, դու տեղյակ ե՛ս աշխարհից
բնագիր
Դեդիլար, քի Շախաթայա, խաբարուն վար ալամդան

Դեդիլար, քի Շախաթայա, խաբարուն վար ալամդան,
Հա՞նքսի վարաղ յազիլուփսան, քի՞մ չաքուբտուր ղալամդան:

Ու ռուհի փաք վեյի ռուքար, Հաղ թանիմաղ բըզումդուր.
Բադ բըզում, աթաշ բըզում, աբ ու թոփրախ բըզըմդուր:

Շուքուր օլսուն յա ռաբումա, քի նըգարդարդուր բըզում,
Դունյա բըզում, ախրաթ բըզում, համ ջանաթ բաղ բըզումդուր:

Ուչ յուզ ալթմիշ ալթի փեյղանբար դովասիդուր բըզում,
Իսա Հաղ թալադան ենդի, նուրի շափաղ բըզումդուր:

Ղութսու շարիփ նուրի մազար, քան ու մաքանդուր բըզում,
Ուչ քիլիսա, թախտի իմամ, ազիզ սիմաղ բըզումդուր:

Ղալբ իշլամա, Սա՛յաթ-Նովա, զըրափ զաբութ վար բըզում,
Յարանղա ալ օթսըզ մահլամ, քի ղուդըր յաղ բըզումդուր:


Էս դիվանի Արութինի ասած է:

թարգմանություն
Ասացին, թե Շախաթա՛յի, դու տեղյակ ե՛ս աշխարհից

Ասացին, թե Շախաթա՛յի[1], դու տեղյակ ե՛ս աշխարհից,
Ի՞նչ գրիչով ես դու գրել, ես քեզ գտնեմ ո՞ր գրքից:

Տիրոջ պայծառակերպ հոգին ճանաչելը մե՛ր պարտքն է,
Հողմն ու հուրը, ջուրն ու հողը Արարիչի պարգևն է:

Փա՛ռք Ստեղծողին, որի աջը մեր հզոր պահապանն է,
Ա՛յս աշխարհն ու ա՛յն աշխարհը, դրախտի այգին մե՛րն է:

Երեք հարյուր ու վաթսունվեց սրբի աղոթքը մե՛րն է,
Հիսուսին Աստված առաքեց, վաղորդյան լույսը մե՛րն է:

Սիոնի սուրբ գերեզմանը, Գոյն ու անգոյը մե՛րն է,
Էջմիածնի[2] Մայր Աթոռը, լուսե պատկերը մե՛րն է:

Կեղծ բան չասես, Սա՛յաթ-Նովա, վերջնական վարձքը մե՛րն է,
Վերքիդ չայրող բալասան դի՛ր, զի սուրբ մեռոնը մե՛րն է:


  1. Շախաթայի — տես` հայերեն առաջին խաղի ծանոթագրությունը:
  2. Բնագրի «Ուչ Քիլիսան» բառացիորեն եռաեկեղեցի է նշանակում: Այդպես էին թուրքերն անվանում Էջմիածինը: