Նազան յարը զար է հինել իր թիկնոցի նախշի մեջ

բնագիր
Նազլու դիլբար գեինուբդուր զարի լիբաս ուստինա

Նազլու դիլբար գեինուբդուր զարի լիբաս ուստինա.
Դիշլարին լալ ու յաղութդուր, թախմիշ ալմաս ուստինա,
Յալվարդում նաղըշ չաքանա՝ խալ սիա բաս ուստինա,
Ամալուդուր, յա՛ր, լաբլարին, դիլ՝ շաքար քես ուստինա:

Մանի դիվանա էյլադի բիր թարիփլու եք ռումի,
Յալվարդում, գերի բախմադի, Հաղա եթտի զիքրումի,
Ջունուն օլդի աղլում մանդան, մաթ օլուփտուր փիքրումի,
Գոզումդան ղանլար թոքիլդի օլ չինի թաս ուստինա:

Գեջա-գունդուզ փիքր իչինդա ղալբ ու սինամ ղաշուբտուր,
Յար մինուբտուր էշխ ուստինա, աղլում մանդան տաշուբտուր,
Գեյմիշ յաշըլ, աբի, խունի, նա՛ յախշի յարաշուբտուր,
Զար ու զարբաբ, խաս ու ղումաշ, գեյմիշ աթլաս ուստինա:

Տոլանեիմ էշխ նար ուստա, նեջա շամա փարվանա,
Եքսան օլմազ նազլու դիլբար, թաք բու սինամ, յա՛ր, յանա,
Թոքըլուբտուր զիլիփլարուն, ել դաղըթմիշ հար յանա.
Խորյագ գոզ սանա դուշմասուն՝ շանալար աս ուստինա:

Ռաբեղ Սա՛յաթ-Նովա, սո՛յլա. էշխ դամանի տութմիշամ,
Ավալ գիրդում էշխ բազարա՝ [լալ]-իաղութում սաթմիշամ,
Դիվանայամ Փահլուլ քիմի, էշխ դամինդա յաթմիշամ,
Արզուլ[ու]ամ յար երիսուն, օյյանամ սաս ուստինա:


Էս իլահի Արութինի ասած է:

թարգմանություն
Նազան յարը զար է հինել իր թիկնոցի նախշի մեջ

Նազան յարը զար է հինել իր թիկնոցի նախշի մեջ,
Ատամները լալ ու հակինթ, շարած ադամանդի մեջ,
Աղաչեցի նկարիչին՝ խալ դիր դեմքի կարմրի մեջ,
Համբուրելի են շուրթերդ, լեզուդ՝ քաղցր մեղրի մեջ:

Մի գովական շեկ հույն աղջիկ ինձ խելացնոր արեց,
Աղաչանքս Աստծուն հասավ, անգութը հետ չնայեց,
Խելքս գլխիցս վերացավ, մտքերս սրտում շաղվեց,
Աչքերիցս արյուն հոսեց ճենապակե թասի մեջ:

Գիշեր-ցերեկ տանջանքի մեջ՝ սիրտս ու հոգիս կրակած,
Սերս թամբել, ձի է արել, խելքս՝ գլխիցս տարած,
Հագած ունի կանաչ-կապույտ ու ալ կարմիր սազ արած,
Ոսկի, ատլաս, մետաքս ու խաս՝ մի աննման զուքսի մեջ:

Թիթեռի պես պտույտ կգամ շուրջը սիրուդ կանթեղի,
Հազար տեսակ կերպար ունի, դե արի սիրտ, անթեղի,
Վրադ հմայիլներ կապիր, չար աչքը քեզ չնեղի,
Քամին մտել, խաղ է անում էն քո չքնաղ մազի մեջ:

Սայաթ-Նովա, խաղդ ասա, սիրո փեշից բռնել եմ,
Վաղուց մտել սիրո շուկան, լալ ու հակինթ ծախել եմ,
Դիվահար Փահլուլի[1] նման սիրո տենդով վառվել եմ,
Ոտնաձայնից վեր կթռչեմ, թեկուզ լինեմ մահի մեջ:


  1. Դիվահար Փահլուլ - առասպելական թագավոր, որը հանուն սիրո հրաժարվել է գահից և թափառաշրջիկ դարձել: